00:00:00

Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել

16:56, 20 հունվար 2020 Իրավական

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ Ոստիկանությունից  հայտնում են, որ վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, տվել է խոստովանական բացատրություն ու ներկայացրել «ՏՕԶ» տեսակի 16 մմ տրամաչափի երկփողանի հրացանը, ինչով կատարել էր ապօրինի որսը։ Դեպքի հանգամանքները պարզվում են ոստիկանության Կապանի բաժնում կատարվող հետաքննությամբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ https://www.youtube.com/watch?v=CAiNAAfIG1A&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր