00:00:00

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Արթուր Դավթյան

21:17, 19 հունվար 2020 Իրավական

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: «Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,-ասաց նա: Լրագրողի դիտարկամանը, թե արդյոք խնդիրներ չի տեսնում այստեղ, քանի որ դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր տանը բազմաթիվ կրակոցներ է արձակել, Դավթյանն արձագանքեց, որ եթե խնդիրներ չլինեին, չէր լինի հարուցված քրեական գործ եւ ինքն այսօր չէր խոսի լայնածավալ եւ խորը քննության մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր