00:00:00

Հայտնաբերվեց անհայտ կորածի դիակը

21:26, 05 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 4-ին, ժամը 2.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Աչաջուր գյուղի մի բնակչուհի և հայտնել, որ ամուսինը՝ 1971 թ. ծնված Էդիկ Դարբինյանը, ապրիլի 3-ին, ժամը 6.00-ի սահմաններում, գնացել է անտառ սունկ հավաքելու և չի վերադարձել: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և որոնողական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 13.30-ին, «Սևքարի» անտառտնտեսության «Տխլուտ թալա» կոչվող տարածքում հայտնաբերվել է Է.Դարբինյանի դիակը՝ առանց բռնության հետքերի և արտաքին վնասվածքների: Ըստ դատաբժշկի նախնական հայտարարության՝ մահը վրա է հասել սրտի կաթվածից: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր