00:00:00

ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը

14:46, 18 հունվար 2020 Իրավական

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում է հափշտակության երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ է իրականացվում նման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տրամադրված գրավոր պատասխանում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների կողմից ավիավառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը։ «Խստորեն դատապարտում եմ հափշտակության նմանատիպ երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ են իրականացվում նույնանման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, հորդորում եմ բոլորին մինչև նախաքննության ավարտը և դատարանի վճռի առկայությունը զերծ մնալ թվեր հրապարակելուց. որպես կանոն՝ դատական գործընթացի ավարտից հետո այլ պատկեր է լինում»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր