00:00:00

Կոտրել են պատգամավոր Գեւորգ Պապոյանի մեքենայի ապակին ու գողացել պայուսակը

11:00, 18 հունվար 2020 Իրավական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը լուսանկար է հրապարակել եւ հայտնել, որ գողացել են իր պայուսակը: Բացի այդ, լուսանկարում երեւում է, որ կոտրել են նաեւ պատգամավորի ավտոմեքենայի ապակին: «Հուսով եմ՝ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանություն»,-գրել է Պապոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր