00:00:00

Կուտոյանն իրականում երեկ է մահացել. նոր մանրամասներ.Տեսանյութ

21:27, 17 հունվար 2020 Իրավական

Ինչպես հայտնի է՝ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Քիչ առաջ ՀՀ ՔԿ Հատուկ կարևոր գործերով քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նրա  մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110.1-ին մասով` ինքնասպանության հասցնելը։ ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնել Գեորգի Կուտոյանի մահվան դեպքից: Մեր բացառիկ տեղեկություններով՝ Կուտոյանի հետ դեպքը տեղի է ունեցել երեկ: ArmLur.am-ի տեղեկություններով՝ դեպքի պահին, տանը մենակ է եղել, կինն ու երեխաները՝ ծնողների տանը: Եվ այսօր, երբ կինը գնացել է տուն, նրան հայտնաբերել է այդ վիճակում: https://www.youtube.com/watch?v=wYlHrzeJVjc&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր