Էդմոն Մարուքյանի այդ ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ, «Ելք»-ի մեկ այլ առաջնորդ՝ Նիկոլ Փաշինյանը իր գրառումն արեց, որ ընտանիքում քննարկել է նախնական պլանը եւ ստացել Ազատության հրապարակ գնալու հավանություն: Երկու ուշագրավ գրառում, ըստ էության, տարբեր ուղղություններով գնալու մասին, համենայնդեպս, նվազագույնը պատկերացումների մասին, ինչը, ըստ էության, հայտնի ժողովրդական խոսքի շրջանակում հնարավոր է ձեւակերպել, որ կարող է կոծկվել առավելագույնը «40 օր»:
Եթե որեւէ քաղաքական դաշինքում կան մեթոդաբանության եւ ճանապարհի վերաբերյալ սկզբունքային տարաձայնություններ եւ պատկերացումների տարամիտում, ապա դրանք մի օր անպայման դառնալու են իրականություն, հատկապես երբ խոսքը հավասարազոր առաջնորդների եւ թիմերի միջեւ եղած տարբերության մասին է: Իսկ առնվազն ֆեյսբուքյան գրառումների մակարդակում այդ տարբերությունը «Ելք»-ի դեպքում ակնառու է, ինչը հարց է առաջացնում, թե նախ որեւէ հրապարակային միավորում նախաձեռնելը կամ դրա մաս դառնալը, «Ելք»-ն ինքն ունենալո՞ւ է առողջ միավորվածություն տվյալ մեթոդաբանության շուրջ: Սակայն ամենաառանցքայինը թերեւս այն հարցն է, թե կմիանա՞ այդ հնարավոր գործընթացին իշխանությունը, իշխանության որեւէ թեւ, եւ ո՞ր թեւը կմիանա: Օրինակ՝ Սերժ Սարգսյանն ինքը որեւէ կերպ կմիանա՞ իր վարչապետության դեմ հնարավոր հրապարակայաին բողոքի կամ պայքարի դրսեւորումներին: Ի վերջո, կա հայտնի մեկ այլ ասույթ՝ չես կարողանում հաղթել, ընկերացիր: Իսկ Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունն ընդհանրապես, Հայաստանում այդուհանդերձ ունի այդպիսի մոտեցումներով առաջնորդվելու փորձ: Սերժ Սարգսյանը 2008 թվականից ի վեր Մարտի 1-ի ծանր բեռով եւ տնտեսական ծանր կացությամբ իրավիճակում նախագահությունը գործնականում պահել է հենց այդ տրամաբանության կամ մեթոդաբանության լայն եւ բազմաբնույթ, բազմաձեւաչափ կիրառումով՝ թե՛ ուղղակի, թե՛անուղղակի, թե՛ հիբրիդային տարբերակներով «ընկերանալով» իր մրցակիցների կամ քաղաքական հակառակորդների հետ, քաջ գիտակցելով, որ անգամ տվյալ պահին իր համար ոչ այնքան բարենպաստ պայմաններով միանալու դեպքում էլ իր «ընկերանալը» նրանց, հետո հարվածելու է հենց նրանց, քան իրեն: Այդ հաշվարկը Սերժ Սարգսյանի դեպքում տասը տարի աշխատել է գրեթե անվրեպ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում