00:00:00

Ոստիկանները տերմինալներից կատարված գողության դեպքեր են բացահայտել

20:15, 17 հունվար 2020 Իրավական

Հունվարի 10-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մաշտոցի պողոտայի տերմինալներից մեկից փորձել են գողություն անել։ Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին, գողության փորձը կատարած անձանց ինքնությունը։ Հունվարի 15-ին կասկածյալները հայտնաբերվեցին Մաշտոցի պողոտայում եւ բերման ենթարկվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին։ Երեւանի բնակիչ 28-ամյա երիտասարդն ու 34-ամյա տղամարդը տվել են խոստովանական բացատրություններ։ Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ բերման ենթարկվածները գողություններ ու գողության փորձեր են արել նաեւ Կենտրոն վարչական շրջանի այլ վճարային տերմինալներից։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։ https://www.youtube.com/watch?v=-S7l0Uc2S0M&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր