00:00:00

Ոստիկանները գողությունից շաբաթներ անց հայտնաբերեցին գրպանահատին

19:16, 17 հունվար 2020 Իրավական

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում Տիգրան Մեծի պողոտայի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ խանութում գողացել են կնոջ բջջային հեռախոսը: Ոստիկանությունից  հայտնում են, որ գողությունը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ բաժնի ծառայողները որոնողական աշխատանքներ սկսեցին: Նրանց միացան ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցները, եւ ոստիկանների հետեւողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից շաբաթներ անց կասկածվողը հայտնաբերվեց: Հունվարի 16-ին, ժամը 10.30-ի սահմաններում, գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Աբովյան փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Վանաձոր քաղաքի 43-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Միջոցներ են ձեռնարկվում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր