00:00:00

Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

18:40, 17 հունվար 2020 Իրավական

Այսօր Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը՝ ստանալով նիստին մասնակցած 8 դատավորների քվեն: Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի կայքը։ Ալվինա Գյուլումյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ
Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում: 1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1978-1985 թթ. եղել է Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ: 1985-1996 թթ. եղել է Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։ 1996-2003 թթ. եղել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։ 1998-2001թթ. եղել է սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ: 1997-1999թթ. եղել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ: 1997-2003թթ. եղել է Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ: 2001-2003թթ. դասավանդել է Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (մարդու իրավունքներ): 2003-2014թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: 2012-2014թթ. եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: 2014–ից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։ Ալվինա Գյուլումյանը ծնվել է 1956թ. հունվարի 20-ին Ադրբեջանում: 1978թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1978-1985թթ. Հայաստանի փաստաբանների կոլեգիայի անդամ: 1985-1996թթ. Հայաստանի Գերագույն դատարանի անդամ։ 1996-2003թթ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998թ. ապրիլի 23-ի հրամանագրով նրան շնորհվել է դատավորի որակավորման բարձրագույն դաս։ 1998-2001թթ. սահմանադրական փոփոխությունների պետական հանձնաժողովի անդամ: 1997-1999թթ. Հայաստանում դատաիրավական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ: 1997-2003թթ. Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ: 2001-2003թթ. դասավանդել Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում /մարդու իրավունքներ/: 2003-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր: 2012-2014թթ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի երրորդ բաժանմունքի նախագահի տեղակալ: 2014թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր