00:00:00

Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

15:12, 17 հունվար 2020 Իրավական

«ՉԻ» տեղեկություններով ինքնասպանություն է գործել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը: Հիշեցնենք, որ նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2016-2018 թվականներին: Տեղեկատվությունը հաստատեցին Քննչական կոմիտեից: Քննչական կոմիտեից մանրամասնում են, որ քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը: Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր