00:00:00

Քաղաքացիները կամավոր հանձնել են «Կալաշնիկով» ինքնաձիգներ, հրացան, նռնակներ, փամփուշտներ, պայթուցիչներ

22:47, 16 հունվար 2020 Իրավական

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5․45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։ Նրա հայտնածով՝ դրանք գտել է գոմի տանիքը մաքրելիս։ Ինքնաձիգը պատկանել է տղամարդու հանգուցյալ պապուն։ «Կալաշնիկով» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Աշտարակի բաժնում։ Անչափահասների գործերով ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Բյուրական գյուղում բնակվող 57-ամյա մի տղամարդ բաժին է բերել «Կալաշնիկով» ինքնաձիգ և փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 13 փամփուշտով։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ եղբորը։ Կապանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ ոստիկանության եկած 50-ամյա տղամարդը, որը Կապանի բնակիչ է, կամավոր հանձնել է 5․45 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն նռնակներ, պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 140-ից ավելի փամփուշտ և այլն։ Նրա հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է։ Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ հունվարի 15-ին բաժին եկած Մեծամորի 38-ամյա մի բնակիչ կամավոր հանձնել է  կարճեցված փողով հրացան, նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 46 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը գտել է իրենց ամառանոցը մաքրելիս։ Դրանք պատկանել են հանգուցյալ հորը։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։  
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր