00:00:00

Ոստիկանները Տարոնիկի տներից մեկում թմրամիջոց են հայտնաբերել

23:07, 16 հունվար 2020 Իրավական

Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը եւ օժանդակ շինություններում պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Հունվարի 15-ին ոստիկանությունում քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Տարոնիկ գյուղի այդ տանն ու օժանադակ շինություններում կատարվեց խուզարկություն: Արդյունքում՝ տանը հայտնաբերվեցին ռետինե բռնակով հարմարեցված ապակե գլանակ, որի պատերի ներսից առկա էր մոխրացած զանգված, դեղնականաչավուն, չորացված, յուրահատուկ սուր հոտ ունեցող զանգվածով 2 փաթեթ, կանեփանման բույսի սերմեր։ Տան բակի շինությունից հայտնաբերվեց 7 փաթեթ՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված, յուրահատուկ սուր հոտով զանգվածներով։ Նույն շինությունում հայտնաբերվեցին նաեւ կանեփանման թփեր։ Ըստ տանտիրոջ բանավոր հայտարարության՝ հայտնաբերված զանգվածները թմրամիջոցներ են, որոնք ինքն է պատրաստել իր այգում աճած եւ մշակված կանեփի բույսերից եւ պահել իր օգտագործման համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր