00:00:00

Ձկների զանգվածային անկում Գետամեջ գյուղի ավազաններում

21:31, 16 հունվար 2020 Իրավական

Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Գետամեջ գյուղում գտնվող Եղունարք գետի հարևանությամբ գտնվող ձկների համար նախատեսված մի քանի ավազաններում կասկածելի հանգամանքներում 4 հազարից ավելի «Իշխան» տեսակի ձկներ սատկել են։ Ըստ SHAMSHYAN.com-ի՝ սատկել են ոչ միայն ավազանների, այլև գետի ձկները։ Ըստ աղբյուրի՝ գյուղացիները 5 ամսից ավելի  խնամել են ձկներին, ժամանակին կերակրել,  և որոշ ժամանակ անց պետք է պտուղները քաղեին։ Բնակիչները ցերեկն են եկել ձկներին կերակրելու, սակայն հեռվից տհաճ հոտ են զգացել, մոտենալով՝ ականատես են եղել ձկների համատարած անկմանը։ Գյուղացիները վստահ են, որ ձկների անկումն իրենց անփութության պատճառով չի եղել։   Ըստ նրանց՝ մասնագետները պետք է ջրից նմուշ վերցնեն  և սատկած ձուկ, փորձաքննության ենթարկեն, եւ բացահայտեն, թե որտեղից էր այդ նեխած, փրփրոտ սև ջուրը լցվում գետը»։ Ձկնաբույծներն, իրենց խոսքով, կրել են 5-6 մլն դրամի վնաս։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր