00:00:00

Բերման ենթարկվածը խոստովանել է այլ գողություններ եւս. Նա «մասնագիտացել էր» կողային հայելիների գողության մեջ

20:04, 16 հունվար 2020 Իրավական

Հունվարի 15-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողները Շիրակի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը տվել է խոստովանական բացատրություն, որ 2019 թ. դեկտեմբերին գողացել է Ավանի Նարեկացի թաղամասում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայի կողային հայելիները: Ոստիկանությունից հայտնում են, որ ՔՀԲ ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանել է կատարած այլ գողություններ եւս: 2019 թ. դեկտեմբերին գողացել է Ավանի Քուչակ թաղամասում կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները: Նույն ժամանակահատվածում գողացել է Նոր Նորքի 4-րդ զանգվածի «Ծիածան» սուպերմարկետի մոտ կայանված «Մերսեդես» ավտոմեքենայի կողային հայելիները, Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-2121» ավտոմեքենայի կողային հայելիները: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր