00:00:00

Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է

17:17, 16 հունվար 2020 Իրավական

Շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրգործի կասեցված վարույթը վերսկսվել է: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբի շրջանակներում այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը ներկա են գտնվել շարքային Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերը ուսումնասիրած հասարակական կազմակերպության ներկայացուցիչները: Վերջիններս ավելի վաղ Քննչական կոմիտե էին ներկայացրել քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ զեկույց, որտեղ մատնանշել էին դեպքի բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ մի շարք գործողություններ: Ներկայացված զեկույցը ուսումնասիրման առարկա է դարձվել ՀՀ ՔԿ Զինվորական քննչական  գլխավոր վարչությունում, որից հետո որոշում է կայացվել Արման Հակոբյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործի կասեցված վարույթը վերսկսելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝  զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու եւ վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաեւ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը եւ աշխատակարգը հաստատելու մասին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր