tional ասոցիացիայի լիիրավ անդամ ԷՄ ՓԻ ՋԻ ընկերության անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների մեծ մասը 2018թ. ապրիլի 9-ից հետո Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից վարչապետի պաշտոնում ցանկանում են տեսնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և գործող վարչապետ Կարեն Կարապետյանին: Սերժ Սարգսյանը առավել բարձր վարկանիշ ունի երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վարման, արտաքին քաղաքականության իրականացման և բանակին վերաբերվող հարցերում, Կարեն Կարապետյանն առավել բարձր է դիրքավորվում սոցիալ-տնտեսական բնույթի հիմնահարցերի լուծման տեսանկյունից:
Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը «Էմ Փի ՋԻ» ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն ընդգծեց, որ հարցման մասնակիցներին տվել են հետևյալ հարցը. «Համաձայն ՀՀ նոր Սահմանադրության վարչապետի դերակատարումն ունի առավել մեծ կարևորություն, հաշվի առնելով վերոնշյալը, Հանրապետական կուսակցության hնարավոր թեկնածուներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018թ. ապրիլի 9-ից հետո»:
Հարցվածների 27.3 տոկոսը պատասխանել է, որ այդ պաշտոնում կցանկանար տեսել գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, 24.8 տոկոսը՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, 8.6 տոկոսը՝ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, իսկ 17.2 տոկոսը պատասխանել է, որ ոչ մեկին չէր ցանկանա տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում:
Սոցիոլոգիական հարցումը իրականացվել է 2018թ. մարտի 22-30-ը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Հարցմանը մասնակցել է 1120 մարդ: