00:00:00

Պարտադիր կուտակայինը սկսելու են պարտադրել․ «Ժողովուրդ»

12:59, 27 փետրվար 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ հասարակական քաղաքական շրջանակների ուշադրությունն այս օրերին սեւեռված է ներքաղաքական ինտրիգների վրա, կառավարությունը թաքուն քայլեր է անում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջ ծավալով կիրառելու ուղղությամբ: Եւ ահա հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա 1976թ. հետո ծնված բոլոր քաղաքացիների համար անխտիր: Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 22-ին ստորագրել է համապատասխան որոշում` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանն ու ՊԵԿ-ին սկսել համապատասխան միջոցառումները: Ու ստացվում է` բավական չէ շարունակական գնաճը, հուլիսի 1-ից ՀՀ քաղաքացիների գրպանին եւս մեկ բեռ է ծանրանալու՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի անվան տակ աշխատավարձի 5 տոկոսը նրանք վճարելու են կուտակային հիմնադրամներին: Ընդ որում, կառավարությունը պատրաստվում է այս քայլին գնալ ներքաղաքական բոլոր խնդիրները «լուծելուց» հետո, երբ արդեն ընտրված կլինի նոր նախագահը, ձեւավորված կլինի կառավարությունն ու քաղաքական դաշտում «մեռյալ սեզոն» կտիրի:

Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում. երիտասարդները տեւական ժամանակ բողոքի ցույցեր էին անցկացնում` պահանջելով չեղարկել այն: Կառավարությունն էլ որպես փոխզիջում որոշեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր է լինելու պետական կառույցների աշխատակիցների համար, իսկ մասնավորների դեպքում օրենքի կիրառումը հետաձգեց:

Հիմա, սակայն, այլեւս այն չի հետաձգվելու, իսկ «Դեմ եմ» շարժման անդամները, որ բողոքի ցույցեր էին անցկացնում, այլեւս չեն պատրաստվում դժգոհության նոր ալիք բարձրացնել: Նրանցից Դավիթ Մանուկյանն ու Հայկ Ավետիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասացին, թե «Դեմ եմ» շարժումն ըստ էության գոյություն չունի այլեւս, եւ բացի այդ` իրենք անձնական գործերով են զբաղված»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր