00:00:00

Հատուկ «օպերացիա» Երևանում․ բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք

12:47, 16 հունվար 2020 Իրավական

Ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Այս համատեքստում հերթական միջոցառումն է իրականացվել մայրաքաղաքում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել և առգրավվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ և սառը զենքեր։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված հետևողական ու արդյունավետ միջոցառումները ոստիկանության ամենօրյա գործառույթն են, ուստի ոստիկանությունը հետևողական է լինելու քրեածին բարքերը վերացնելու պայքարում՝ մշտապես իրականացնելով հատուկ միջոցառումներ, որոնք միտված են «քրեական ենթամշակույթի» սին ու շինծու հասկացությունները վերացնելուն։ https://www.youtube.com/watch?v=eEsXLoEyxFM&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր