00:00:00

Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով՝ երկու կանայք շորթմամբ պահանջել են խոշոր չափերի գումար

12:44, 16 հունվար 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երեւանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: ՀՀ քննչական կոմիտեից  հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երեւան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 եւ 1999թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի գումար շորթելու նկատակով, Երեւան քաղաքի 34-ամյա բնակչի հասցեին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, վերջինիցս պարբերաբար շորթմամբ պահանջել եւ ստացել են առանձնապես խոշոր չափերի՝ 1.000.000  ՀՀ  դրամ գումար:  2020թ. հունվարի 10-ին` հերթական 50.000 ՀՀ դրամ գումարը շորթելու պահին, 26-ամյա կինը Երեւան քաղաքի Թեւոսյան փողոցում բերման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շորթված գումարը: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու կանանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով: 26-ամյա կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ 21-ամյա կնոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր