00:00:00

Մենք մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք. վարչապետ

19:30, 05 ապրիլ 2018 Տնտեսություն

Կառավարության որոշմամբ «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը թեթև արդյունաբերության ոլորտում նախատեսում է իրականացնել 706,3 մլն ՀՀ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի  80 նոր աշխատատեղ՝ 70 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի մի մասը՝ 683,8 մլն ՀՀ դրամը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը՝ 833,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, իսկ 2,5 մլն ՀՀ դրամի արտադրանքը՝ Իտալիա։ Վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հորդորել է լինել ուշադիր հումքի ներկրման հարցում՝ տեղական  արտադրողի համար խնդիրներ չստեղծելու համար: «Մենք լոյալ դաշտ ենք ստեղծում, որ բիզնեսը զարգանա, բայց մենք մեր սեփական արտադրողին պաշտպանելու խնդիր ունենք»,-նշել է Կարեն Կարապետյանը: Գործադիրի մեկ այլ որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Զեննի» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է թեթև արդյունաբերության մեջ։ Ծրագրի շրջանակում իրականացվելու է  մոտ 70 մլն ՀՀ դրամի ներդրում։ Արդյունքում կստեղծվի ևս  10 նոր աշխատատեղ՝ 80 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի մի մասը կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը կարտահանվի ԵԱՏՄ և Վրաստան։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր