00:00:00

Արարատ գյուղում կոտրել է հացատան ապակիները եւ գաղտնի հափշտակել հեռուստացույց

19:48, 15 հունվար 2020 Իրավական

Հունվարի 9-ին ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիս քաղաքի 43-ամյա մի բնակիչ նախորդ օրը Արարատ գյուղում գողություն է արել: Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը կասկածվողը հրավիրվեց ոստիկանության Արարատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 8-ին, ժամ 23.30-ի սահմաններում, կոտրել է Երեւան-Մեղրի ճանապարհին` Արարատ գյուղի տարածքում գտնվող հացատան ապակիները եւ գաղտնի հափշտակել հեռուստացույց: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=TS5tGYuqdGo&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր