00:00:00

Վաղարշապատի ոստիկաններն ու Էջմիածնի ռազմական ոստիկանության ծառայողները յուրացում կամ վատնում կատարելու կասկածանքով որոնում են ՀՀ ՊՆ N զորամասի պարենային պահեստի պետին

18:57, 05 ապրիլ 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի ռազմական ոստիկանության բաժնի աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Գազազյանին։ Ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները պարզել են, որ այս տարվա փետրվար-մարտ ամիսների ընթացքում Էջմիածնի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Վարդանյանը յուրացրել է իրեն վստահված 2 արկղ ընդհանուր թվով 24 հատ 1 լիտր տարողությամբ ձեթը, իսկ հետո Հ. Գազազյանի միջոցով 30 հազար դրամով վաճառել Էջմիածին քաղաքի Չարենց թաղամասի 14/4 հասցեում գործող հացի արտադրամասի սեփականատեր՝ Էջմիածնի բնակիչ, 36-ամյա Արմեն Մարուքյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարուքյանը հրավիրվել է ոստիկանություն, որտեղ հայտնել է, որ այդ ամենը համապատասխանում է իրականությանը և միաժամանակ ներկայացրել է վերը նշված ձեթի տարաներից թվով 1 շիշ՝ դատարկ վիճակում։ Վաղարշապատի ոստիկաններն ու ռազմական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ՝ Կ. Վարդանյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինը աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պարենային պահեստի պետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր