00:00:00

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. փողոցում հայտնված բնակիչները սպառնում են փակել ճանապարհը

18:32, 05 ապրիլ 2018

Այսօր՝ ապրիլի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվե Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի սկզբնամասում Նորապատ թաղամասի բնակիչները փակել էին ճանապարհը և բարձրաձայնում էին, որ պատճառը կայանում է նրանում, որ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր պաշտոնյային ոչ վայել վարքագիծ է ցուցաբերել իրենց նկատմամբ, գրում է shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վրդովված բնակիչներն ասում էին. «Ամիսներ առաջ խորհրդավոր պայմաններում մեր կացարանները վառվեց, շենքը ողջ գույքով վերածվեց մոխրակույտի, այդ օրը միայն մեզ օգնության ձեռք մեկնեցին Արմավիրի մարզի փրկարարներն ու ոստիկանները, իսկ մնացած կառույցներից հանդիպեցինք քար անտարբերության։ Միայն լրատվամիջոցներով աղմուկ բարձրացնելուց հետո Արմավիրի քաղաքապետարանից ու Արմավիրի մարզպետարանից բարեհաճեցին մեզ ընդունել՝ խոստանալով, որ մեզ փողոցում չեն թողնի, սակայն այսօր Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պաշտոնյային ոչ վայել վարքագիծ դրսևորեց մեր նկատմամբ»։ Բնակիչները փորձում էին նաև փակել Երևան-Արմավիր ավտոճանապարհը, սակայն մինչև երկուշաբթի դադարեցրեցին իրենց բողոքի ակցիան՝ հավատալով, որ ոստիկանները համապատասխան մարմիններին կտեղեկացնեն իրավիճակի մասին։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր