00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 35 հանցագործություն, այդ թվում գողություն, անձի առեւանգում, ավազակային հարձակում

18:22, 05 ապրիլ 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման եւ խարդախության 4-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման 2-ական, անձի առեւանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի ինքնակամ ներկայացման 12 եւ հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 2 ատրճանակ, որսորդական 4 հրացան, 2 հրետանային ական, 4 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 3 պահունակ եւ տարբեր տրամաչափի 681 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31