00:00:00

ՀՀ նախագահին առնթեր պետական պարգեւների հանձնաժողովի վերաբերյալ հրամանագիրը կորցրել է ուժը

18:16, 05 ապրիլ 2018

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «ՀՀ նախագահին առընթեր պետական պարգեւների հանձնաժողովի նոր կազմի մասին» հրամանագիրը: «Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական պարգեւների հանձնաժողովի նոր կազմի մասին» ՆՀ-352 հրամանագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»,-ասված է հրամանագրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր