00:00:00

Ոստիկանությունը՝ Վերնիսաժում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ

18:12, 05 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է: Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31