00:00:00

«Երևան» ձուլվածքով նստարանների և փայտյա աղբամանների նորոգման աշխատանքները շարունակվում են, տեղադրվում են նորերը

17:40, 05 ապրիլ 2018

2018 թվականին մայրաքաղաքում կտեղադրվեն «Երևան» ձուլվածքով 500 նոր նստարան և շուրջ 600 փայտյա աղբաման: Նորերի տեղադրմանը զուգահեռ՝ նախկինում տեղադրված, բայց վնասված, կոտրված ու գունաթափված նստարանները և աղբամանները պարբերաբար նորոգվում ու թարմացվում են:  Նորոգման աշխատանքների ծրագրի այս տարվա մեկնարկից մինչ օրս նորոգվել է «Երևան» ձուլվածքով 818 նստարան և 1035 փայտյա աղբաման: Այս գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև մայիսի 1-ը: Վնասված նստարաններ ու աղբամաններ նկատելու դեպքում երևանցիները կարող են զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-08 շուրջօրյա կամ աշխատանքային ժամերին գործող (011) 51-40-00 հեռախոսահամարներով: Հիշեցնենք, որ «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները մայրաքաղաքի փողոցներում սկսել են տեղադրվել 2012 թվականից:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր