00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորին բերված հանձնուքում թմրանյութեր են գտել

17:22, 05 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 5-ին` ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Վ.-ի անվամբ քաղաքացի Կ. Գ.-ի կողմից բերված հանձնուքում պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերվել է կպչուն ժապավենով ամրացված երեք փաթեթ՝ դեղնականաչավուն բուսական զանգվածով, առաջին փաթեթը՝ 4.6 գրամ, երկրորդը՝ 3 գրամ, իսկ երրորդը՝ 4.1 գրամ ընդհանուր քաշերով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր