00:00:00

Դավիթ Հարությունյանն իր արածից գոհ է

16:39, 05 ապրիլ 2018

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը գոհ է, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են լինելու լրագրողների համար: Կառավարության նիստից հետո լրագրողի հարցին`գո՞հ է իր արածից, որ  կառավարության նիստերը դռնփակ են լինելու, պատասխանեց. «Այո՛, գոհ եմ, ասեմ հետևյալը`ընդհանրապես որևէ քայլ, որ կատարում եմ, ես գիտակցում եմ , որ կարող եմ արժանանալ քննադատության , այնուամենայնիվ, փորձում եմ անել այն, ինչն, իմ կարծիքով, կօգնի, որպեսզի քննարկումները լինեն ավելի խորը, ավելի բովանդակալից, արդյունքում ավելի որակյալ որոշումներ ընդունվեն»: Դավիթ Հարությունյանի խոսքով`կառավարության նիստից հետո որոշում կկայացվի, թե որ հարցերն են հանրային հետաքրքրություն ներկայացնում, և նախարարները կպատասխանեն լրագրողների հարցերին: «Այստեղ հնարավորություն ընձեռնվելու է լրագրողներին հարցեր ուղղել կառավարության նիստում զեկուցող անդամներին»,-նշեց նա: Լրագրողի ճշտող հարցին`ամեն հինգշաբթի լրագրողները կարո՞ղ են գալ կառավարություն, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Այո»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր