00:00:00

Վարչապետն ունենալու է երկու նստավայր

16:28, 05 ապրիլ 2018

Հայաստանի Հանրապեության վարչապետն ունենալու է երկու նստավայր: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Վարչապետը կառավարությունում ևս ունենալու է նստավայր, որովհետև կառավարության անդամների հետ թերևս առավել արդյունավետ աշխատանք կարող է իրականացվել այստեղ»,-ասաց նա: Դ. Հարությունյանը նշեց, որ ևս մեկ նստավայր է նախատեսված վարչապետի համար: «Գործող վարչապետի հնարավորթյուններն այն աստիճանի են ընդլայնված, որ գործող նախագահի լիազորությունների զգալի մասն իրականացվելու է վարչապետի կողմից ու զուտ կառուցվածքային ու ենթակառուցվածքային առումով նախագահի նստավայրի շենքը հարմարեցված է մի շարք լիազորությոuնների պատշաճ իրականացման համար»,-նշեց նա: Նա ընդգծեց, որ այս առումով որևէ զարմանալու բան չկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր