00:00:00

Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից

16:03, 05 ապրիլ 2018

Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին ազատել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Սարսգայնի հրամանագրում ասված է․ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից»: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ-ում 90 կողմ 10-ը դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրվեց Հայաստանի 4-րդ նախագահ: Նկատենք՝ Հայաստանի 3-րդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի նախագահը ընտրվեց ոչ թե ժողովրդի, այլ խորհրդարանի կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր