00:00:00

«Պարո՛ն Տոնոյան, ուշադի՛ր կլինեք, որ այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ»

11:45, 05 ապրիլ 2018

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ տեխնիկական անվտանգության պահանջների պահպանմանը: «Երեք օր առաջ Երևանի կենտրոնում տեղակայաված հանրային սննդի օբյեկտում տեղի ունեցած պայթյունի հետևանաքով տուժեց ութ մարդ, դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, ինչպես նաև գործադիր մարմիններն, ըստ ցուցումների, կատարում են անհրաժեշտ աշխատանքները»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ նշված դեպքը հրդեհային ու տեխնիկական անվտանգության ն նորմատիվ պահանջների նկատմամբ պետական հսկողության խստաման հիմք է հանդիսանում: Նա ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին հանձնարարեց երկու ամսվա մեջ ձեռնարկել միջոցառումներ արտադրական վտանգավոր օբյեկտների, ինչպես նաև հանրային սննդի օբյեկտների սպասարկման և ծառայությունների մատուցման ոլորտում գործող այլ կազմակերպությունների կողմից հրդեհային ու տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների պահպանման , ինչպես նաև թերությունների հայտնաբերման ուղղությմաբ: Կարեն Կարապետյանը հանձնարարեց խախտումների արձանագրման դեպքերում սահմանել սեղմ ժամկետներ խնդիրները վերացնել, իսկ դրանք չկատարելու դեպքում կիրառել օրենքով սահմանված պատասխանատվության խիստ միջոցներ: «Պարո՛ն Տոնոյան, ուշադի՛ր կլինեք, որ այս հանձնարարականի հետևանքով չունենանք ադմինիստրատիվ պրոբլեմներ ու լիազորությունների ոչ ճիշտ ընկալում ու կիրառում»,-դիմելով Աի նախարար Դավիթ Տոնոյանին`ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր