00:00:00

Երևանում 9-ամսական երեխա է մահացել

11:28, 05 ապրիլ 2018

Երևանում 9-ամսական երեխա է մահացել: Այդ մասին հաղորդում ոստիկանությունը ստացել է «Արաբկիր» բժշկական կենտրոնից: «Ապրիլի 4-ին՝ ժամը 9:40-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Թավրիզյան փողոցի տներից մեկից շտապօգնության խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2017 թվականին ծնված աղջիկ երեխայի»,-Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, հավելելով, որ   նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր