00:00:00

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ին հայտարարել է Իրանի հետ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին

15:40, 09 հունվար 2020 Աշխարհ

ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը նամակ Է ուղարկել Անվտանգության խորհրդին, որում գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը բացատրել Է ինքնապաշտպանության նպատակով: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը: Նամակում նա նշել Է, որ ԱՄՆ-ը «պատրաստ Է առանց նախապայմանների լուրջ բանակցություններ սկսել Իրանի հետ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը հետագա սպառնալիքը կամ իրանական ռեժիմի կողմից Էսկալացիան կանխելու նպատակով»: Իր հերթին ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին հայտարարել Է, որ Իրանն ավարտել Է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: «Մեր բոլոր գործողությունները համաչափ Էին Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը: Դրանք ավարտված են: Եթե ԱՄՆ-ն այլեւս ռազմական գործողություններ չձեռնարկի Իրանի նկատմամբ, մեր կողմից՝ մենք նույնպես չենք ձեռնարկի նման գործողություններ»,- ընդգծել Է նա: Մինչ այդ Մաջիդ Թահթ Ռավանչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ Անվտագության խորհրդին Է հղել երրորդ նամակը Մերձավոր Արեւելքում ճգնաժամի սրման պահից ի վեր: Ուղերձում Իսլամական Հանրապետությունն իրազեկում Է իրականացված գրոհի մասին եւ հավաստում, որ «հակամարտության Էսկալացիա չի փնտրում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր