00:00:00

Գերմանիայի կառավարությունը հավանություն է տվել ռեկորդային՝ 8 մլրդ եվրոյի զենքի արտահանմանը

03:25, 09 հունվար 2020 Աշխարհ

Գերմանական սպառազինություն արտադրողներին տրված արտահանման թույլտվության ծավալները աճել են 3 տարվա անկումից հետո: Այս տվյալները, որ պարունակվում են «Միություն 90/կանաչներ» կուսակցության պատգամավոր Կատյա Կեուլի հարցմանը Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության պատասխանում, ներկայացրել է dpa-ն: Անցյալ տարվա համեմատությամբ արտահանման թույլտվությունների արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ 4,824-ից մինչեւ 8,015 մլրդ եվրո: Թույլտվությունների երրորդ մասը տրված է արտասահմանում մարտական զենքի վաճառքին, մնացյալը՝ այլ ռազմական տեխնիկայի, փոխանցում է DW-ն: Արդեն 2019 թվականի դեկտեմբերին գերազանցվել էր 7,859 մլրդ եվրոյի ռեկորդը, որը սահմանվել էր 4 տարի առաջ: Իսկ հիմա հաղթահարվել է 8 մլրդ եվրոյի նշաձողը: Հավանություն ստացած ամենախոշոր մատակարարումները կատարվելու են Հունգարիա (1,77 մլրդ եվրո), Եգիպտոս (802 մլն եվրո) եւ ԱՄՆ (483 մլն եվրո): Գերմանիայի ընդդիմադիր կուսակցությունները դաշնային կառավարությանը քննադատում են, մասնավորապես, ԵՄ եւ ՆԱՏՕ-ի սահմաններից դուրս երրորդ երկրներին արտահանման թույլտվություններ տալու համար, որոնց ռեժիմները մասնակցում են տարածաշրջանային հակամարտություններին եւ մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների մեջ: Ալժիրը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը եւ Ինդոնեզիան մտնում են գերմանական պաշտպանական կոնցեռնների արտադրանքի գնորդների առաջին տասնյակի մեջ: Գերմանիայի էկոնոմիկայի նախարարություն ուղարկած հարցման հեղինակ, Բունդեսթագի պատգամավոր Կատյա Կեուլը նշում է, որ երրորդ երկրներ մարտական զենքի արտահանումը մեկ տարում գրեթե կրկնապատկվել է: Չնայած 2019 թվականին ընդհանուր ծավալում այս արտահանման բաժինը նվազել էր՝ 52,8 տոկոսից մինչեւ 44,1 տոկոս: Գերմանիայի կառավարությունը 2019 թվականի դեկտեմբերին դադարեցրել էր զենքի մատակարարումը Թուրքիա՝ կապված Սիրիայում հակամարտությանը երկրի մասնակցության հետ: Նույնպիսի որոշում էր ընդունել Ֆրանսիան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր