00:00:00

Իրաքում Ճապոնիայի դեսպանությունը ժամանակավորապես փակվել է

03:12, 09 հունվար 2020 Աշխարհ

Ճապոնիան ժամանակավորապես փակել է Իրաքում իր դեսպանությունը և կոչ արել իր քաղաքացիներին հեռանալ երկրից՝ կապված ամերիկյան ավիաբազաների դեմ Իրանի կողմից իրականացված հարձակումների հետ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ: «Տարածաշրջանում լարվածության աճի և անկանխատեսելի իրավիճակի ի հայտ գալու հավանականությամբ պայմանավորված՝ Իրաքում Ճապոնիայի դեսպանությունը հունվարի 8-ին ժամանակավորապես փակվում է և հայրենակիցներին կոչ ենք անում անհապաղ հեռանալ երկրից»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ Ճապոնիան Էրբիլում իր հյուպատոսության միջոցով աջակցություն է ցույց տալիս իր երկրի քաղաքացիներին՝ Իրաքի տարածքից դուրս գալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր