00:00:00

«Վաշինգտոնը պատրաստ է խաղաղության Թեհրանի հետ». Թրամփի 10 առանցքային արտահայտությունները. Galatv.am

22:00, 08 հունվար 2020 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքում ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումներից հետո հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ: Ի՞նչ պատասխան է տվել Թրամփն Իրանի հրթիռային հարձակմանը՝ 10 նախադասությամբ.
  1. Ամերիկացիները եւ իրաքցիները չեն տուժել Իրանի հրթիռային հարձակման ժամանակ.
  2. Վաղ նախազգուշացման համակարգերը գերազանց են գործել եւ ժամանակին հաղորդել հարձակման մասին.
  3. Սուլեյմանիին վաղուց էր պետք չեզոքացնել.
  4. Իրանը պետք է հրաժարվի միջուկային հավակնություններից եւ դադարեցնի աջակցությունն ահաբեկչությանը.
  5. ԱՄՆ-ը նոր խիստ պատժամիջոցներ է սահմանում «իրանական ռեժիմի» դեմ.
  6. Թրամփն անհրաժեշտ է համարում Իրանի հետ նոր միջուկային գործարքի մշակումը, իսկ Ռուսաստանը եւ Եվրոպան, ըստ նրա, պետք է հրաժարվեն գործողից.
  7. ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին խնդրում է ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Մերձավոր Արեւելքում.
  8. ԱՄՆ-ը տիրապետում է մեծ եւ հզոր հրթիռների, աշխատանք է տարվում հիպերձայնային հրթիռների վրա.
  9. Այսօր ԱՄՆ-ը ուժեղ է, քան երբեւէ ամբողջ պատմության ընթացքում.
  10. Վաշինգտոնը պատրաստ է խաղաղության Թեհրանի հետ:
Նյութի աղբյուրը՝ galatv.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր