Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ կենդանիները գտնվում են Վրացական փողոցի բակերից մեկում: «Տարածքում մի ծալապակաս մարդ կա: Մեկ Յունիգրաֆ է զանգում, որն արդեն հրաժարվում է տանել շներին՝ ասելով որ այս ձագերին մենք գալու ենք տանենք տեղավորենք, համբերե՛ք մի քանի օր: Այդ մարդը նույնը շարունակում է: Այսօր նորից զանգել էր ինձ: Մի քանի օր առաջ ես նրան փորձեցի բացատրեմ, որ համբերի մինչեւ մայրիկին տանենք ստերջացնենք, ձագերին էլ տերեր գտնենք: Այսօր արդեն զանգեց կոպիտ հայհոյանքներով... ասում եմ՝ ինչո՞վ են նրանք խանգարում՝ ձեր ուտելիքն են ուտո՞ւմ այդ ձագերը»:
Նշենք, որ «Դինգո» թիմը, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ հսկայական աշխատանք են կատարում ՀՀ-ում թափառող կենդանիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ: Այս դեպքում եւս նրանց անհրաժեշտ է օգնություն, եւ թիմը կոչ է անում քաղաքացիներին չլինել անտարբեր: Հիշեցնենք, որ ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Մարդկանց, տարբեր պետական եւ ոչ պետական կառույցների կողմից կենդանիների նկատմամաբ շարունակվում է դրսեւորվել դաժան վերաբերմունք, որի մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Խնդիրն այդպես էլ կմնա չլուծված, քանի դեռ ՀՀ-ում բացակայում է կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքը կարգավորող օրենսդրական ակտ: