00:00:00

Ալիկ Սարգսյանը նոր մեքենա է գնել․ Պատգամավորի հայտարարագրած ունեցվածքն ու իրականությունը

00:02, 05 ապրիլ 2018

Irakanum.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների գույքի եւ եկամուտի մասին տվյալներ, որոնք նրանք ներկայացրել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ներկայացրած հայտարարագրի համաձայն նոր շարժական գույք է ձեռք բերել։ Նա գնել է նոր ավտոմքենա՝ 10 հազար դոլարանոց TOYOTA CAMRY : Պատգամավորը անցած հարկային տարում շարժական գույք ոչ ձեռք է բերել, ոչ օտարել: Հայտարարագիրը լրացնելու պահին նրա դրամական միջոցները կազմել է մոտ 4.6 մլն դրամ , տարվա վերջում աճ է գրանցվել՝ 15 միլիոն հինգ հարյուր հազար դրամի հասնելով: Մինչդեռ դոլարային եկամուտները կրկնակի նվազել են 210 հազար դոլարից դառնալով մոտ 165 հազար: Պատգամավորի եկամուտը կազմել է 28 միլիոն դրամ եւ 10 հազար դոլար, որից 4,5 միլիոն դրամը աշխատավարձից , գրեթե նույնքանը կենսաթոշակից ստացած գումարն է, մնացածը փոխառություններից, այլ եկամուտներից ստացած գումար: Ի տարբերություն ամուսնու՝ բավականին համեստ եկամուտներ ունի նրա կինը։ Հայտարարագրել է ընդամենը մեկ միլիոն դրամ, իսկ եկամուտը ողջ տարվա կտրվածքով եղել է 71 հազար դրամ: Այս ամենը իհարկե ըստ հայտարարագրի։ Մինչդեռ մամուլի հրապարակումների համաձայն Սերժ Սարգսյանի խորհրդական, հետո ոստիկանապետ ու հիմա արդեն պատգամավոր դարձած Սարգսյան Ալիկը բավականին պատկառելի ունեցվածք ունի։ Նա Երևան քաղաքում 2 բնակարան ունի, մեկը՝ Թումանյան 9 հասցեում, երկրորդը՝ բաժնային սեփականությամբ՝ Այգեստան 3-րդ փողոց 8/2 շենքում: Նույն հասցեի 2-րդ՝ նրան պատկանող կիսանկուղային տարածքն էլ հասարակական օբյեկտ է: Hetq.am-ի հրապարակման համաձայն Արարատի Մարզի Դարակերտ համայնքում Ալիկ Սարգսյանն առանձին 6 հողամաս ունի, որոնց գումարային արժեքը 0.53 հա է կազմում: 5 հա հող ունի նույն մարզի Կանաչուտ համայնքում, նույնքան էլ՝ Դիմիտրով համայնքում: Կանաչուտ համայնքում նաև բնակելի տուն ունի 898 քմ տարածքով: Բարձրաշեն համայնքում էլ նրա  հողամասի չափը 0,11 հա է: Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղու մոտակայքում Ալիկ Սարգսյանը գյուղատնտեսական արտադրական օբյեկտում 12,5 % բաժնային սեփականություն ունի՝ 4650 քմ տարածքով և 2,14 հա հողամասով: 25 %  մասնակցությամբ բաժնային սեփականատերն է նաև Ծաղկաձորի հանգստյան տանը: Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների, Սարալանջի փողոց 2-րդ փակուղի թիվ 1 հասցեում գտնվող այս անշարժ գույքը մանկական ճամբարի շենք, շինությունների պահպանման և սպասարկման համար հատկացված հողամաս է: Եվ վերջապես, Ալիկ Սարգսյանը միանձնյա սեփականատեր է Ջերմուկ քաղաքում գնտվող ընդունելությունների տանը: Այն զբաղեցնում է շուրջ 977 քմ տարածք և 0,05 հա հողամաս: Ալիկ Սարգսյանը մի շարք այլ բիզնեսներում փայատեր է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր