00:00:00

Շումախերական ավտովթար Կոտայքի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով Բջնի գյուղում հայտնվել է Հրազդան գետում. նրան օգնության են հասել տեղի բնակիչները

03:21, 05 ապրիլ 2018 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Քաղսի գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Մելքոնյանը իր վարած BMW մակնիշի 14 ՏՕ 130 համարանիշի ավտոմեքենայով Բջնի գյուղի 1-ին փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերի, այնուհետև կամրջի և բնակելի շինության պատին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Հրազդան գետում: Ինչպես  հայտնում է shamshyan.com -ը, վթարի հեևանքով վարորդ Ա. Մելքոնյանը գյուղացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի տեսուչներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր