00:00:00

Շերեմետևոն ճանաչվել է տարվա օդանավակայանը Եվրոպայում

03:16, 05 ապրիլ 2018 Աշխարհ

Շերեմետևո միջազգային օդանավակայանը դարձել է Air Transport Awards 2018 մրցանակի հաղթողը «Եվրոպայի տարվա օդանավակայան-2017» անվանակարգում, հայտնում է Vesti.ru-ն:
Ամեն տարի մրցանակաբաշխությունն անցկացնում է բրիտանական International Transport News հանդեսը եւ ընտրում հաղթողներին այն ընկերությունների թվից, որոնք անցած տարվա արդյունքներով առավել մեծ ավանդն են ներդրել տրանսպորտային ճյուղի զարգացման բնագավառում: Ընթացիկ տարում Շերեմետևո օդանավակայանն ավարտում է շինարարությունը եւ շահագործման հանձնում նոր տերմինալը, միջտերմինալային անցումը և երրորդ անկախ թռիչքավայրէջքային գոտին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր