00:00:00

Քանաքեռ-Զեյթունի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտը ածելիով վնասել է դասընկերոջ ձեռքը. երեխան տեղափոխվել է հիվանդանոց

01:44, 05 ապրիլ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում թիվ 16 պոլիկլինիկայից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «նախաբազկի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է բուժօգնության տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոլիկլինիկա են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 14-ամյա Էդգար Շ.-ն է, ով սովորում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դպրոցներից մեկի 8-րդ դասարանում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի մայրը՝ 43-ամյա Արմինե Ն.-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, դպրոցում դասընկեր, հասակակից Նարեկ Դ.-ն ածելիով դիտավորությամբ վնասել է իր տղայի ձեռքը: Շարունակությունն՝ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր