00:00:00

Մագնուս Կարլսենը՝ կայծակնային խաղի աշխարհի չեմպիոն. Արոնյանը բաժանեց 6-19-րդ տեղերը

01:00, 31 դեկտեմբեր 2019 Սպորտ

Մոսկվայում դեկտեմբերի 30-ին ավարտվեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց մրցաշարի չեմպիոն: Մրցաշարի 21 տուրերից հետո Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան ունեին հավասար միավորներ (16.5) և հաղթողին պարզեցին թայ-բրեյքում: Առաջին խաղում գրանցվեց ոչ ոքի, իսկ երկրորդ խաղում Կարլսենը սպիտակներով 30-րդ քայլում հաղթեց Նակամուրային: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում վաստակեց 13.5 միավոր և բաժանեց 6-19-րդ տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Հրանտ Մելքումյանը վաստակեց 12, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Պետրոսյանը՝ 11, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը՝ 10.5, Մանուել Պետրոսյանը՝ 9.5 միավոր: Հիշեցնենք, որ Մագնուս Կարլսենը չեմպիոն էր հռչակվել նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր