00:00:00

Լապշինը ներկայացրել է մի շարք դժգոհություններ Հայաստանից

00:45, 05 ապրիլ 2018

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտվել էր, ապա ազատ արձակվել,   Facebook-ի իր էջում դժգոհել է Հայաստանի թանկ գներից: «Հարց իմ հայ ընկերներին: Ասացեք՝ ինչո՞ւ է այդքան թանկ Հայաստան թռչելը: Օրերս տոմս էի փնտրում Երևանից Փարիզ ապրիլի վերջի համար, և բոլոր տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ սկսվում են 250 եվրոյից, և դա դեռ էժան է... Իսկ միջինը՝ մի ուղղությամբ՝ 350 եվրոյից սկսած»,- գրել է Լապշինը՝ հավելելով, որ մինչդեռ Վրաստանից Փարիզ հնարավոր է թռչել ընդամենը 50 եվրոյով: Լապշինը նշել է, որ մյուս խնդիրը հյուրանոցներն են: «Ասացեք ինձ՝ ինչո՞ւ գրեթե անհնար է Երևանում օրական 50 եվրոյից ցածր գնով հյուրանոց գտնել: Ես խոսում եմ միջին՝ 3-աստղանի հյուրանոցի մասին՝ առանց ճոխության, բայց որպեսզի մաքուր լինի»,- գրել է բլոգերը՝ հավելելով, որ Լոնդոնում 50 եվրոյով ապրում էր մոտավորապես քաղաքի կենտրոնում: Բլոգերը նաև բողոքել է Հայաստանի ներքին տրանսպորտից և պատմել, թե որքան դժվար է զբոսաշրջիկի համար ճանապարհորդել Հայաստանի ներսում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր