00:00:00

Դանակահարություն Որոտան գյուղում. 45-ամյա տղամարդ է մահացել. հանցագործությունը բացահայտվել է (տեսանյութ)

22:59, 04 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի լույս 2֊ի գիշերը՝ 0 ժամ 35-ին, «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված 45-ամյա տղամարդը վիրահատության ժամանակ մահացել է: Գորիսի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների գործընկերների հետ, թարմ հետքերով բացահայտեցին հանցագործությունը՝ պարզելով կատարվածի հանգամանքները: Որոտան համայնքում մի քանի հոգի վիճել էին: Ընթացքում էլ տղամարդը դանակահարվել էր: Պարզվեց մասնակիցների ինքնությունը, այդ թվում՝ դանակահարողի: Ձեռնարկված բացատրական աշխատանքի արդյունքում Մայիսիկ Հակոբյանը, դեպքից ժամեր անց, ներկայացավ ոստիկանության Գորիսի բաժին և որպես կասկածյալ ձերբակալվեց: Հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում: https://www.youtube.com/watch?v=BKfIqGV2RDE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր