00:00:00

Միջին հեռահարության AMRAAМ հրթիռի արտադրության Պենտագոնի պայմանագիրը ստացել է Raytheon ընկերությունը

17:43, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ամերիկյան Raytheon ընկերությունը շահել է միջին հեռահարության AMRAAМ հրթիռի (օդ-օդ) արտադրության Պենտագոնի պայմանագիրը, նշված է գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Պայմանագրի գումարը կազմում է 768 մլն դոլար, հայտնում է «Կոմերսանտը»: Հրթիռներն արտադրելու են Արիզոնա նահանգի Տուսոն քաղաքում: Ենթադրվում է, որ պատվերը կատարվելու է մինչեւ 2023 թվականի փետրվարի 28-ը: Հաղորդագրության մեջ հաստատվում է, որ այս պայմանագրի արժեքի կեսը մարվելու է դաշնակիցներին՝ Լեհաստանին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային եւ մյուսներին զենքի վաճառքով: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ամռանը դուրս եկավ Ռուսաստանի հետ կնքած Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից: Ամերիկացիները դա արեցին Ռուսաստանի կողմից արգելված հրթիռ կառուցելու պատրվակով: Ռուսաստանի ԱԳՆ կարծիքով՝ ԱՄՆ-ն իրականում դա կատարել է Չինաստանի ներուժի պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր