00:00:00

Ֆիլիպիններն արգելել է երկու ամերիկացի սենատորների մուտքը երկիր

16:35, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆիլիպիններն արգելել է երկու ամերիկացի սենատորների մուտքը երկիր, հայտնում է Reuters-ը: Դրանից բացի, երկրի իշխանությունները սպառնացել են խստացնել ԱՄՆ քաղաքացիների այցելությունների կանոնները, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանի՝ ի պատասխան Ֆիլիպինների կառավարության մոլի քննադատ սենատոր Լեյլա դե Լիմայի ձերբակալության: Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի մամուլի ծառայությունից հայտարարել են, որ նա կխստացնի ԱՄՆ քաղաքացիների համար վիզա ստանալու կանոնները, եթե դե Լիմայի ձերբակալությանը մասնակցած երկրի պաշտոնյաներին մերժեն ԱՄՆ մուտքը, որին փորձում են հասնել սենատորներ Ռիչարդ Դուրբինը եւ Պատրիկ Լիհին: «Մենք չենք նստի եւ նայի, թե նրանք ինչպես են միջամտում ինքնիշխան պետության մեր գործընթացներին»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆիլիպինների նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն: Ֆիլիպինների նախագահի աշխատակազմը այս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսի կողմից 2020 թվականի բյուջեն հաստատելուց հետո, որում բոլոր նրանց դեմ պատժամիջոց սահմանելու կետ է պարունակվում, ովքեր ներգրավված են դե Լիմայի ձերբակալությանը, ում 2017 թվականին մեղադրել են թմրահանցագործությունների մեջ այն բանից հետո, երբ նա ղեկավարել է թմրակարտելների դեմ Դուտերտեի պատերազմի ժամանակ զանգվածային սպանությունների հետաքննությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր