00:00:00

Մեքսիկայում ոստիկանության պետին կալանավորել են մորմոնների ընտանիքի սպանության հետ կապի կասկածով

15:35, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Խանոս քաղաքի ոստիկանապետին կալանավորել են թմրակարտելի անդամ մորմոնների ընտանիքի 9 անդամների սպանությանը մասնակցության կասկածով, հայտնում է Fox News-ը: Քաղաքի ոստիկանության ղեկավար Ֆիդել Ալեխանդրո Վիլյեգասին դաշնային իշխանությունները կալանավորել են արյունահեղ սպանդին մասնացելու կասկածով, որը տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի 4-ին: Լեբարոն ընտանիքի սպանությունից հետո սա արդեն չորրորդ մարդու կալանավորումն է: Զոհերը բնակվում էին Սոնորա նահանգի կրոնական համայնքում: Բոլորն ունեին երկքաղաքացիություն՝ Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի: Հիշեցնենք, որ ավտոմեքենաների վրա կրակոցները, որոնց մեջ եղել էին Լեբարոն ընտանիքի անդամները, արձակվել էին ճանապարհին: Սպանվածների թվում կային մանկահասակ երեխաներ: Այս սպանությունը երկու երկրում էլ վրդովմունքի ալիք էր բարձրացրել՝ հայտարարելով թմրակարտելների կողմից աննախադեպ բռնության մասին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր