00:00:00

ՌԴ դեսպանը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ` Պուտինի «կտրուկ արտահայտություններից» հետո

15:00, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևը հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը, որ ինքը կանչվել է Լեհաստանի ԱԳՆ` նացիստական Գերմանիայում լեհական դիվանագիտական առաքելության ղեկավարի մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կտրուկ արտահայտություններից հետո:
«Ինձ կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Ես զրուցել եմ արևելյան դեպարտամենտի տնօրենի հետ»,- պատմել է Անդրեևը: Նա հավելել է, որ զրույցը եղել է «կոշտ, բայց միանգամայն կոռեկտ»: «Նա ներկայացրեց լեհական կողմի դիրքորոշումը, ես`ռուսական կողմի»,- պարզաբանել է դիվանագետը: «Խոսքը սկզբում ԱՊՀ գագաթնաժողովում, այնուհետև ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Պուտինի ելույթի մասին էր: Մենք ոչ մեկի թույլ չենք տա մեզ դաս տալ: Մենք ասելիք ունենք` այդ թվում նաև պատմական քաղաքականության թեմայի վերաբերյալ»,- հավելել է նա: Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով ՌԴ ՊՆ խորհրդի ընդլայնված նիստում, «տականք ու հակասեմական խոզ» էր անվանել նացիստական Գերմանիայում Լեհաստանի դեսպան Յուզեֆ Լիպսկուն, որն աջակցում էր Ադոլֆ Հիտլերին և նրա` Լեհաստանի հրեաներին Աֆրիկա «մեռնելու» ուղարկելու մասին գաղափարին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր